Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում․ հրադադարի 40 խախտում, 750 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժությունների ժամանակ, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արևելյան (Ակնա) ուղղությամբ:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG