Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահական ընտրություններում 9 թեկնածու է գրանցվել


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի արձանը երկրի մայրաքաղաք Աշգաբատում
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի արձանը երկրի մայրաքաղաք Աշգաբատում

Թուրքմենստանում փետրվարի 12-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար 9 թեկնածու է գրանցվել, այդ թվում՝ գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը:

Դեկտեմբերի 25-ին Բերդիմուխամեդովը հանրային հեռուստատեսությամբ ներկայացրել է իր ծրագիրը և հայտարարել, որ նախընտրական քարոզարշավում հրաժարվում է իր բաժին եթերաժամանակից ու այն տրամադրում է մյուս թեկնածուներին:

Ընտրություններին մասնակցող թեկնածուները պետական պաշտոնյաներ են, չինովնիկներ, ընկերությունների ղեկավարներ:

Բերդիմուխամեդովը նախագահ է դարձել 2006 թվականին Սափարմուրադ Նիյազովի մահից հետո անցկացված ընտրություններում: Բերդիմուխամեդովի ձեռքում են կենտրոնացված երկրի կառավարման բոլոր լծակները: Նա անհանդուրժող է բոլոր այլախոհների հանդեպ:

Արևմտյան դիտորդական կազմակերպությունները Թուրքմենստանի ոչ մի ընտրություն ազատ չեն համարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG