Մատչելիության հղումներ

Պուտինը տվեց Ղրիմին գազի մատակարարման մեկնարկը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով ելույթ է ունենում Ղրիմին գազի մատակարարման մեկնարկի արարողությանը, Մոսկվա, 27-ը դեկտեմբերի, 2016թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով ելույթ է ունենում Ղրիմին գազի մատակարարման մեկնարկի արարողությանը, Մոսկվա, 27-ը դեկտեմբերի, 2016թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է Ղրիմին գազի մատակարարման մեկնարկը՝ թերակղզու գազատրանսպորտային համակարգը ռուսաստանյան մայրուղային գազատարներին միացնելու աշխատանքների ավարտից հետո, այսօր հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Մոտ 359 կիլոմետր երկարությամբ «Կրասնոդարի երկրամաս-Ղրիմ» գազատարը թույլ կտա անխափան գազ մատակարարել թերակղզու սպառողների բոլոր կատեգորիաներին, նշում է ՏԱՍՍ-ը:

«Սա ևս մեկ կարևոր որոշում է Ղրիմի զարգացման համար երկարատև հեռանկարում», - գազատարի գործարկման արարողության ժամանակ հայտարարել է Պուտինը, - «Ռուսաստանյան մայրցամաքային գազի մուտքը Ղրիմի թերակղզի մեզ թույլ կտա ստեղծել բացարձակապես նոր իրադրություն Ղրիմի և Սևաստոպոլի ամբողջ տնտեսական համալիրի զարգացման, սոցիալական ոլորտում զարգացման տեսանկյունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG