Մատչելիության հղումներ

Բերդ-Ճամբարակ ճանապարհը դժվարանցանելի է, Արտաշավան-Աշտարակ ճանապարհին խիտ մառախուղ է


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 14:30-ի դրությամբ ուժեղ քամու պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 15-ի դրությամբ Արտաշավան-Աշտարակ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր։ Նախարարությունը հորդորում է վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG