Մատչելիության հղումներ

Սև ծովում կործանված Տու-154-ի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է


Ռուսաստան - Որոնողափրկարարական աշխատանքները Սև ծովում, Սոչի, 25-ը դեկտեմբերի, 2016թ․

Ռուսաստան - Որոնողափրկարարական աշխատանքները Սև ծովում, Սոչի, 25-ը դեկտեմբերի, 2016թ․

Ջրասուզակները հայտնաբերել են Սև ծովում կործանված ռուսական Տու-154 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը՝ հիմնականը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, առաջիկա ժամերին այն վերծանման համար կտեղափոխվի Լյուբերցի՝ Ռազմաօդային ուժերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ:

Մյուս երկու «սև արկղերը», որոնք գտնվում էին օդանավի պոչի հատվածում, դեռ չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 օդանավը, որում եղել է 92 մարդ, կործանվել է դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Ադլերի օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց: Օդանավը Մոսկվայից մեկնում էր Սիրիա՝ Հմեյմին ռազմակայան, և Սոչիում վայրէջք էր կատարել վառելիքով վերալիցքավորման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG