Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան․ «Հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը»


Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել սեփական պատկերացումները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

«Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում», - մասնավորապես, գրել է Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարը նաև կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի հարցում հայկական կողմի միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն՝ «այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, և այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք»:

Սեյրան Օհանյանի գրառումը՝ ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG