Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյանը չի բացառում ՀՀԿ-ՀՅԴ հետընտրական դաշինքի ձևավորումը


Աղվան Վարդանյան, 26-ը դեկտեմբերի, 2016 թ․
Աղվան Վարդանյան, 26-ը դեկտեմբերի, 2016 թ․

Հնրավոր կոալիցիայի հետագա ճակատագիրը, Վարդանյանի խոսքով, առավելապես կախված է լինելու ընտրությունների արդյունքներից։

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ևս իշխող Հանրապետականի հետ կոալիցա կկազմեն: Այս մասին Վարդանյանը հայտարարեց այօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ և հավելեց՝ ՀՅԴ-ն, այդուամենայնիվ, ընտրություններին առանձին կմասնակցի:

Կոալիցիայի հետագա ճակատագիրը, Վարդանյանի խոսքով, առավելապես կախված է լինելու ընտրությունների արդյունքներից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դաշնակցական գործիչը նաև հայտարարեց՝ թեև խորհրդարանական ընտրություններին առանձին են մասնակցելու, սակայն, քաղաքական ուժերի հետ քննարկումներ ունեցել են ու առաջիկայում էլ կունենան: «Բանակցություններ այդ թեմաներով գոյություն չունեն, բայց հանդիպումներ բոլոր ուժերի հետ ունեցել ենք, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանի»,- ասաց Վարդանյանը:

Քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը չբացառած Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Աղվան Վարդանյանի հետ հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չունի, քանի որ դա մասնավոր հանդիպում է եղել։

Աղվան Վարդանյանն այսօր ողջունեց ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների «Ելք» դաշինքի ձևավորումը, նաև ընդգծեց՝ դրանում հակասություն է տեսնում։ «Մի կողմից և՛ քաղաքական գործիչները, և՛ լրատվամիջոցներն ասում են, որ քաղաքական համակարգը Հայաստանում կայացած չէ, ու կուսակցությունները դեր չունեն, բայց մյուս կողմից անընդհատ ստեղծվում են դաշինքներ»:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտում գործելու հնարավորությանն անդրադառանալով՝ Դաշնակցություն խմբակցության քարտուղարը հիշեցրեց՝ Օհանյանը քաղաքական թիմի անդամ է եղել։ «Եթե Սեյրան Օհանյանը կգա, կստեղծի ձևաչափ, միավորում և իր խնդիրները կձևակերպի իբրև ընդդիմություն, կդառնա ընդդիմություն, բայց կրկնում եմ՝ Օհանյանը նոր չէ քաղաքականության մեջ, նա եղել է քաղաքական թիմի անդամ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG