Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի, Սպիտակի ոլորանները, Ալագյազ-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ, Սոթք-Քարվաճառ, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Կոտայքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհները:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները և Բավրայի անցակետը:

Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG