Մատչելիության հղումներ

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանի ազատազրկման վայր


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ՌԴ-ում ազատազրկման դատապարտված՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ դեկտեմբերի 24-ին լրատվամիջոցներում բարձրացված մտահոգությունների շուրջ:

«Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներն հատուկ այցելություն կիրականացնեն ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հրաչյա Հարությունյանը», - տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG