Մատչելիության հղումներ

Այսօր Ռուսաստանում սգո օր է հայտարարված Սոչիից Լաթաքիա թռչող ՌԴ պաշտպանության նախարարության «ՏՈւ 154» օդանավի կործանման կապակցությամբ:

Կիրակի օրը Ադլեր օդանավակայանից օդ բարձրանալուց 20 րոպե անց օդանավը անհետացել էր ռադարներից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ այն ընկել է Սև ծովը, բոլոր 92 ուղևորները՝ այդ թվում՝ զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան նվագախմբի 68 արտիստներ, ռուսաստանյան լրատվամիջոցների 9 ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավապաշտպան ակտիվիստ, «Սպրավեդլիվայա պոմոշ» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, զոհվել են:

Այսօր վաղ առավոտյան մարդիկ մոմեր էին վառում և ծաղիկներ դնում Մոսկվայի համերգասրահի մոտ, որտեղ հաճախ էր համերգներով հանդես գալիս Ալեքսանդրովի անվան նվագախումբը:

Միջադեպի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը չի բացառում, որ ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառներից մեկը ահաբեկչությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG