Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ռոհանին քննարկել են Սիրիայում ստեղծված կացությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին ուԻրանի նախագահ Հասան Ռոհանին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին ուԻրանի նախագահ Հասան Ռոհանին, արխիվ

Մոսկվան և Թեհրանը շարունակելու են համագործակցել Սիրիայի խնդրում: Այս մասին շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Հեռախոսային բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել համագորածակցությունը` օժանդակելով Սիրայում ծագած ճգնաժամի քաղաքական լուծմանը:

Ռոհանին և Պուտինը նաև պայմանավորվել են Սիրիայի խաղաղ կարգավորմանը վերաբերող բանակցություններ անցկացնել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG