Մատչելիության հղումներ

Թուրքիայի կառավարությունը հաստատել է «Թուրքական հոսք»-ի կառուցման շուրջ ՌԴ-ի հետ կնքված համաձայնագիրը


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրին:

Կառավարության այս որոշումը տպագրվել է Թուրքիայի գլխավոր պաշտոնական տեղեկագիր հանդիսացող Resmi Gazete թերթում:

Թուրք-ռուսական միջկառավարական այս համաձայնագրով հստակեցվում են Ռուսաստանից` Թուրքիայի տարածքով դեպի Հարավային Եվրոպա գազամատակարարումներ իրականացնող խողովակաշարի կառուցման հիմնական տեխնիկական և ֆինանսական նրբերանգները:

Ակնկալվում է, որ «Թուրքական hոսքով» իրականացվող գազամատակարարման տարեկան ծավալը կազմելու է ավելի քան 15 միլիարդ խորանարդ մետր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG