Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը։

Նախ անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանում ՀՆԱ-ն անցած տարի նվազել էր 3.7 տոկոսով։ Նախնական տվյալներով, ըստ ՌԴ նախագահի, այս տարում նույնպես կա նվազում, սակայն ընդամենը 0.5-0.6 տոկոս:

Ըստ Պուտինի, 2016 թվականին գնաճի ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրվել՝ 6 տոկոսից պակաս։ Կառավարության ռեզերվն, ինչպես ՌԴ նախագահն է ասել, կազմում է շուրջ 100 միլիարդ դոլար:

Պուտինի խոսքով՝ այսօր Ռուսաստանն արտահանում է 14.5 միլիարդ դոլարի զենք, իսկ ՏՏ ոլորտի արտահանումը կազմում է 7 միլիարդ դոլար:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG