Մատչելիության հղումներ

Այսօր ուշ երեկոյան Ֆեյսբուք սոցիալական ցանցով լուրեր էին տարածվել այն մասին, որ Մատենադարանից ծուխ է բարձրանում: Դեպքի վայր մեկնած «Ազատության» նկարահանող խումբը պարզեց, որ տեղում որևէ հրդեհ չկա, թեթև ծուխ է բարձրանում Մատենադարանի հետևի մասից, ենթադրաբար` կաթսայատնից:

Ավելի ուշ ԱԻՆ մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, ասվում է. - «Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի 51-րդ հասցեի մոտակայքում նկատվում է ծուխ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է»:

Ստորև ներկայացնում ենք Ֆեյսբում տարածված տեսանյութը, որը հրդեհի մասին լուրերի տեղիք էր տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG