Մատչելիության հղումներ

Գյումրին ճանաչվել է տարվա լավագույն մարզական համայնք


Տեսարան Գյումրիից, արխիվ
Տեսարան Գյումրիից, արխիվ

Մինչդեռ, քաղաքի սպորտային հաստատություններն ու, մասնավորապես, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզադպրոցն անմխիթար վիճակում են:

Գյումրին ճանաչվել է տարվա լավագույն մարզական համայնք՝ արժանանալով նախագահի մրցանակին: 1,5 միլիոն դրամ կազմող այդ մրցանակն այսօր քաղաքապետարանում կայացած միջոցառման ժամանակ բաժանվեց քաղաքի մարզադպրոցներին:

Գյումրին այս տարի մարզական մի շարք ձեռքբերումներ ունեցավ: Դրանցից ամենախոշորը, թերևս, գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հաղթանակն էր, ինչի շնորհիվ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն օլիմպիական ոսկի ստացավ: Ընդհանուր առմամբ՝ այս տարի գյումրեցի 101 մարզիկ մասնակցել է աշխարհի ու Եվրոպայի տարբեր մրցաշարարերի, օլիմպիական խաղերին: Նրանցից 52-ը տուն են վերադարձել մեդալներով՝ 9 ոսկի, 22 արծաթ և 21 բրոնզ:

Բռնցքամարտի դպրոցի տնօրեն Հրաչ Հարությունյանն ասում է, որ իրենց մոտ պարապմունքներ անցակացնելն արդեն անհնար էր, և տրամադրված գումարով նոր գույք են ձեռք բերելու: Խիստ անմխիթար վիճակում է նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզադպրոցը: Շուրջ 300 մլն դրամ է անհրաժեշտ այն հիմանանորգելու համար: Արդեն 6 տարի է՝ ոլորտի պատասխանատուներն ասում են, թե նման ծրագիր կա, սակայն, պետբյուջեի տնտեսումների արդյունքում առաջինը հենց այդ մարզադպրոցն է դուրս մնում:

Արթուրի՝ օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո շատ խոստումներ եղան, թե մարզադպրոցն «անպայման» կվերանորոգվի: Օրերս այդ մասին հայտարարեց նաև Սպորտի նախարարը: Գյումրիի քաղաքապետն ասում է՝ սպասում են խոստումների իրականացմանը: «Մտել է ծրագիր, հիմա տեսնենք․․․խոստումը կա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG