Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան․ Ապրիլյան պատերազմի օրերին Երևանի և Թբիլիսիի միջև շփումներ են եղել


Վիգեն Սարգսյան, արխիվ
Վիգեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարը Թբիլիսում հարցազրույց է տվել «Ազատության» վրացական ծառայությանը:

Այցով Վրաստանում գտնվող՝ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Թբիլիսում հարցազրույց է տվել «Ազատության» վրացական ծառայությանը, որում նշել է, թե ապրիլյան պատերազմի օրերեին Հայաստանի և Վրաստանի պաշտպանական ու արտաքին գերատեսչությունների միջև շփումներ են եղել:

«Վրացի գործընկերները շատ անհանգստացած էին, նրանք իրենց ջանքերն են առաջարկել՝ երկխոսության ուղիներ գտնելու և ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում»,- մասնավորապես, ասել է Սարգսյանը: «Մենք խորապես համոզված ենք, որ հրադադարի հաստատման համաձայնությանն առնչվող բոլոր փաստաթղթերը, որ 1994-95 թվականներին Բաքվի խնդրանքով ստորագրել են Ադրբեջանը, Լեռանային Ղարաբաղն ու Հայաստանը, հանդիսանում են անժամկետ փաստաթղթեր, որոնք իրենց իրավական ուժը պահպանում են մինչև հակարմատության խաղաղ կարգավորումը»,- նաև ասել է Վիգեն Սարգսյանն ու շարունակել՝

«Մենք ձգտում ենք կարգավորման, այդ ուղղությամբ շատ ակտիվորեն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և մենք հավատում ենք, որ կողմերի ցանկության դեպքում հակամարտության կարգավորումը հնարավոր է, որովհետև համանախագահները մի քանի անգամ կողմերին առաջարկներ են ներկայացրել, փաթեթներ, որոնք թույլ կտային դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ցավոք՝ ամեն անգամ բանակցություններն ավարտվում են խզումով․ ադրբեջանական կողմը տապալում է դրանք: Բայց մենք չենք կորցնում ոչ մեր համբերությունը, ոչ էլ հույսը, որ առողջ բանականությունը կհաղթի, և մեր դիվանագետները կշարունակեն ջանքերը՝ խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»:

Սարգսյանի խոսքով, Հայաստանի պաշտպանության նախարարությունը պետք է միշտ պատրաստ լինի իրավիճակի հնարավոր սրացմանը, քանի որ «միշտ հնարավոր են նոր արկածախնդրությունենր»: «Եթե փոքր տարածաշրջանում այսքան զենք կա կուտակված ու նման ուժգին ռազմականացում է ընթանում, ապա պատերազմի վերսկման հավանականությունը միշտ առկա է»,- «Ազատության» վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG