Մատչելիության հղումներ

ՊՊԾ գնդում զինյալների վնասազերծման սցենարով վարժանքներ են անցկացվել


Վարժանքներ՝ ՊՊԾ գնդի տարածքում, 21-ը դեկտեմբերի, 2016 թ․

Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ: Ոստիկանության հաղորդմամբ, գնդի հրամանատարի զեկույցն ընդունելուց հետո Գասպարյանը ողջույնի խոսքով դիմել է ծառայողներին և, անդրադառնալով հուլիսյան «դրամատիկ իրադարձություններին»՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցել զոհված ոստիկանների հիշատակին:

Այնուհետև Վլադիմիր Գասպարյանին և նրան ուղեկցող սպաներին է ներկայացվել մասնագիտական վարժանքների համալիր՝ բաղկացած երկու մասից: «Առաջին մասում պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ խմբերն իրականացրին զինված հանցագործների վնասազերծման գործողություններ շինության ներսում և տրանսպորտային միջոցների ընթացքի կասեցումով, ինչին հետևեց ձերբակալումն ու ուղեկցումը:

Վարժանքների երկրորդ փուլն ընդգրկում էր ձեռնամարտի և զենքի կիրառման գործողությունների համալիր: Ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների հետ քննարկեց ստորաբաժանման պատրաստականությունը, ներկայացրեց իր դիտարկումներն ու դիտողությունները»,-նշված է հաղոդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG