Մատչելիության հղումներ

Կոնգոյում ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը


Կոնգո՝ արխիվային լուսանկար
Կոնգո՝ արխիվային լուսանկար

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արդեն երկրորդ օրն է անկարգությունները շարունակվում են: Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Ժոզեֆ Կաբիլայի հրաժարականը:

Նա 15 տարի ղեկավարում է երկիրը, նախագահի պաշտոնավարության ժամկետը լրացել է դեկտեմբերի 19-ի կեսգիշերին, սակայն նա հրաժարվում է հեռանալ պաշտոնից: Հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ պահանջելով նրա հրաժարականը: Ոստիկանությունը մի քանի քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կինշասայում կրակ է բացել ցուցարարների վրա: Առնվազն 26 մարդ է զոհվել:

Ժոզեֆ Կաբիլայի խորհրդականն ասել է, թե նախագահը չի կարող հեռանալ, քանի որ կխախտվի Սահմանադրությունը, ըստ հիմնական օրենքի, նախագահը չի կարող հեռանալ, քանի դեռ նոր նախագահ ընտրված չէ, բացատրել է նա:

Ըստ իշխանությունների, ընտրությունները հիմա հնարավոր չէ անցկացնել «տրամաբանական և ֆինանսական խնդիրների պատճառով»: Քվեարկությունը նախատեսված է 2017-ի ապրիլին, բայց շատերն են կասկածում, որ նշված ժամկետը կարող է փոխվել:

Ընդդիմությունը կոչ է արել բողոքել սահմանադրական խախտումների դեմ: «Կոնգոյի ժողովուրդը չպետք է ընդունի Ժոզեֆ Կաբիլայի անօրինական իշխանությունը և պետք է խաղաղ պայքարի նախագահի ու սահմանադրական դատարանի ամենաթողության դեմ», - հայտարարել է Կոնգոյի ընդդիմության առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG