Մատչելիության հղումներ

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


Լուսանկարը՝ ՄԻՊ աշխատակազմի

Լուսանկարը՝ ՄԻՊ աշխատակազմի

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում գտնվող՝ ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Պաշտպանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Մոսկալկովան գրառում է կատարել հուշամատյանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG