Մատչելիության հղումներ

Ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ


Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքէջը:

«Նախագահի մեկ այլ կարգադրությամբ ստեղծվել է հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վերոնշյալ աշխատանքային խմբերին հանձնարարվել է նախապատրաստել Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծերը, որոնք Հանրապետության նախագահի հետ համաձայնեցնելուց հետո, սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG