Մատչելիության հղումներ

Լեհաստանի Սեյմը չեղարկեց լրագրողների նկատմամբ ահմանափակումները


Լեհաստանի Սեյմը չեղարկեց զանգվածային ցույցերի պատճառ դարձած սահմանափակումները լրագրողների նկատմամբ, մասնավորապես` խորհրդարան նրանց մուտքի վերաբերյալ:

Խորհրդարանի շենք լրագրողների մուտքի հետ կապված որևէ փոփոխություն ապագայում համաձայնեցվելու է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Սեյմի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրությունում։

Անցած շաբաթ մեկնարկած զանգվածային ցույցերի մասնակիցները բողոքում էին իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախաձեռնության դեմ, որով Սեյմում հավատարմագրված լրագրողներն այլևս չեն կարողանա մուտք գործել նիստերի դահլիճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG