Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ուկրաինայի հեղինակած բանաձևը՝ Ղրիմը «Ռուսաստանի կողմից բռնակցելու» և մարդու իրավունքների հարցերի մասին։

Փաստաթղթում Ռուսաստանը ճանաչված է որպես «օկուպանտ» պետություն, իսկ Ղրիմն ու Սևաստոպոլը՝ «ժամանակավոր օկուպացված տարածքներ»։

Ըստ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչության թվիթերյան էջի, բանաձևին աջակցել է 70 երկիր, 26-ը դեմ է քվեարկել, 77-ը՝ ձեռնպահ։

Ռուսաստանի ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, թե փաստաթուղթը «ոչ օբյեկտիվ է և կանխակալ»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG