Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը Հունաստանում քննարկել է հայ-հունական համագործակցության հարցեր


Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կողմերն ընդգծել են երկու պետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցության բարձր մակարդակը:

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Հունաստանի ազգային պաշտպանության քոլեջում: Վիգեն Սարգսյանը ռազմաուսումնական հաստատության կրթական ծրագրերին, քոլեջի ունկնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել դասախոսությամբ: Ներկայացվել են հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները:

Հայաստանի պաշտպանության նախարարը պատասխանել է նաև քոլեջի ունկնդիրների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG