Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Հունաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը


Դեկտեմբերի 19-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն:

Հայասանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հայկական և հունական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի առանձնազրույցը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG