Մատչելիության հղումներ

Նոր զեկույց՝ Ադրբեջանի «խավիարային քաղաքականության» վերաբերյալ


Ֆրանսիա -- ԵԽԽՎ-ի դահլիճը Ստրասբուրգում, արխիվ
Ֆրանսիա -- ԵԽԽՎ-ի դահլիճը Ստրասբուրգում, արխիվ

«Եվրոպական կայունության նախաձեռնությունը», որի գրասենյակը գտնվում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, հրապարակել է իր հետաքննության երկրորդ մասը Ադրբեջանի «խավիարային քաղաքականության» վերաբերյալ:

Այս զեկույցը ևս բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիան սխեմաները, որոնց մեջ ներգրավված են Եվրոպական բարձրաստիճան տասնյակ չինովնիկներ, այդ թվում շոշափվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտի անունը:

Պաշտոնական Բաքվի շահերը լոբբինգ անողների հիմնական դերակատարներից է համարվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ժողովրդական կուսակցության խմբի նախկին նախագահ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն: Իտալիայի դատախազությունը 2015-ին սկսել է ուսումնասիրել Լուկա Վոլոնտեի հետ կապաված դրվագներ: Նա հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է 2 միլիոն 390 հազար եվրո: Գումարները օգտագործվել են պատգամավորներին կաշառելու համար, որպեսզի նրանք ԵԽԽՎ-ում դեմ քվեարկեն Ադրբեջանի դեմ բանաձևերին կամ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը դատապարտող զեկույցներին: Մասնավորապես, նշվում է ԵԽԽՎ-ում 2013 թվականին Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի տապալումը:

«Եվրոպական կայունության նախաձեռնության» դեկտեմբերի 17-ին հրապարակած զեկույցում նշված է, որ Միլանի դատախազությունը հիմա ուսումնասիրում է, թե արդյո՞ք Լուկա Վոլոնտեն կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել կոռուպցիայի կամ փողերի լվացման մեղադրանքներով: 20 էջանոց զեկույցում նշված են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներ Էլխան Սուլեյմանովի և Մուսլիմ Մամադովի անունները, որոնք համարվում են կաշառատվության հիմնական իրագործողները: «Եվրոպական կայունության նախաձեռնության» զեկույցը պնդում է, որ անհրաժեշտ էանհապաղ սառեցնել կաշառատվության մեջ կասկածվող Սուլեյմանովի և Մամադովի մանդատները, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը 2017-ի ձմեռային նստաշրջանում զրկել ձայնի իրավունքից, հետաքննել տեղի ունեցածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG