Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդը ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարը խախտել է մոտ 30 անգամ


Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:


«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում ձեռնպահ մնալով պատասխան գործողություններից, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG