Մատչելիության հղումներ

Հալեպից սկսվել է ապստամբների և նրանց ընտանիքի անդամների տարհանումը: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է սիրիական պետական հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերությունն այսօր հաղորդել է, որ կառավարական ուժերի և ապստամբների միջև համաձայնություն էր ձեռք բերվել առ այն, որ Իդլիբի նահանգում գտնվող ապստամբների կողմից պաշարված երկու գյուղերից՝ Ալ-Ֆուայից ու Քեֆրայայից մոտ 1 հազար 2 հարյուր մարդկանց անվտանգ տարհանման և կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ վերադառնալուց հետո, սիրիական բանակը թույլ կտա, որպեսզի նույն քանակությամբ ապստամբներ և իրենց ընտանիքի անդամներ անարգել լքեն Հալեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG