Մատչելիության հղումներ

Մերկելը Վաշինգտոն է ուղարկում արտաքին քաղաքական հարցերով իր խորհրդականին


 Անգելա Մերկել, արխիվ
Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Միացյալ Նահանգներ է ուղարկում արտաքին քաղաքական հարցերով իր խորհրդականին՝ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ բանակցելու նպատակով: Քրիստոֆ Խոյսգենը հաջորդ շաբաթ հանդիպելու է ազգային անվտանգության հարցերով Թրամփի ապագա խորհրդական Մայքլ Ֆլինի հետ:

Ինչպես նշում է գերմանական Der Spiegel-ը, նման որոշումը պայմանավորված է Սպիտակ տան նորընտիր ղեկավարի արտաքին քաղաքականության վերաբերյալ Բեռլինի անհանգստությամբ: Բանակցությունների թեմաներից մեկը լինելու է Վաշինգտոնի հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG