Մատչելիության հղումներ

FIFA-ն հետաքննություն է սկսել Վիտալի Մուտկոյի նկատմամբ


Վիտալի Մուտկո, արխիվ
Վիտալի Մուտկո, արխիվ

FIFA-ի քննչական մարմինը նախնական հետաքննություն է սկսել Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոյի նկատմամբ: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը: FIFA-ն պլանավորում է պարզել Մուտկոյի դերակատարությունը ռուսաստանյան մարզիկների կողմից դոպինգի օգտագործումը կոծկելու գործում: Մեղքը ապացուցող փաստեր հայտնաբերվելու դեպքում Մուտկոյին կարգելվի աշխատել ֆուտբոլի ոլորտում, իսկ 2018 թվականի աշխարհի մրցաշարը կարող է Ռուսաստանից տեղափոխվել մեկ այլ երկիր:

Ռուսաստանի փոխվարչապետի նկատմամբ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին ներկայացվել է Հակադոպինգային համաշխարհային գործակալության զեկույցի երկրորդ մասը՝ Ռուսաստանում գոյություն ունեցող դոպինգի օգտագործման համակարգի մասին, որը պետության կողմից աջակցություն է վայելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG