Մատչելիության հղումներ

Այս գիշեր շփման գծում հրադադարը խախտվել է մոտ 30 անգամ


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ, դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից , գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում ձեռնպահ մնալով պատասխան գործողություններից, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները», - ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG