Մատչելիության հղումներ

Կուբայի իշխանությունները Չեխիային առաջարկել են դեռևս սառը պատերազմի ժամանակներից մնացած պետական պարտքը վերադարձնել ռոմի և դեղորայքի տեսքով, հաղորդում է AP գործակալությունը: Խոսքը ռոմի ոչ այնքան հայտնի ապրանքանիշի մասին է:

Հաշվի առնելով, որ Կուբան Չեխիային պարտք է շուրջ 280 միլիոն դոլար, կղզու իշխանությունները պետք է Պրահա ներմուծեն շուրջ 23 միլիոն շիշ: Երկու երկրների համաձայնության հասնելու դեպքում, Չեխիան անվճար կուբայական ռոմ կստանա ավելի քան 100 տարի շարունակ:

Չեխիայի ֆինանսների նախարարությունում չեն բացառել նման գործարքի հնարավորությունը, սակայն, նախընտրում են պարտքի գոնե մի մասը գումարի տեսքով ստանալ: Կուբան ժամանակակից Չեխիայի ամենախոշոր պարտապաններից է: Պարտքը մարելու նման տարբերակ Կուբան առաջարկել է նաև Սլովակիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG