Մատչելիության հղումներ

Ամերիկյան հայտնի դերասանուհի, Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Պամելա Անդերսոնը կոչ է արել հրաժարվել բնական մորթուց և նախապատվությունը տալ արհեստականին:

Դերասանուհին այս մասին հայտարարել Մոսկվայում․ լրագրողների հետ զրույցում բերելով բնական մորթուց հրաժարվելու սեփական օրինակը, հոլիվուդյան դերասանուհին նշել է, թե ընդհանուր առմամբ մորթին այսօր այլևս մոդայիկ չէ և ձանձրալի է:

Անդերսոնը Ռուսաստանի մայրաքաղաքում հանրությանը կոչ է անում լուրջ մոտենալ կլիմայի գլոբալ փոփոխություններին, ինչպես նաև քիչ միս ուտել, կրճատել պլաստիկ նյութերի օգտագործումը և մտածել կենդանիների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG