Մատչելիության հղումներ

Գերմանիայում անչափահաս տղան փորձել է ռումբ պայթեցնել բացօթյա շուկայում


Արևմտյան Գերմանիայի Լյուդվիգշաֆեն ամ Ռեյն քաղաքում 12-ամյա պատանին Սուրբ Ծննդյան տոնավաճառում է թողել իր ուսապարկը, որում գտնվում էր պայթուցիկ սարքի մի մասը: Անհայտ պատճառներով՝ դետոնատորը չի աշխատել: Շուկայի այցելուներից մեկը, հայտնաբերելով պայուսակը, զանգել է ոստիկանություն: Մասնագետները ականազերծել են սարքը, ապա հայտնաբերել և ձերբակալել պատանուն:

Պարզվել է, որ 12-ամյա անչափահասը իրաքյան ծագում ունի և գտնվել է ջիհադիստների ազդեցության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG