Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները, այդ թվում` բժիշկ-մասնագետը, դեկտեմբերի 14-ին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ առանձնազրույցներ են ունեցել Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանների հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում կատարվել են նշված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման ուսումնասիրություններ:

«Առանձնազրույցի ընթացքում տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG