Մատչելիության հղումներ

«Հազար դրամների» օրինագիծն ընդունվեց երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ


Խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «հազար դրամների» օրինագիծը, որով նախատեսվում է աշխատող քաղաքացիներից պարտադիր կարգով ամեն ամիս հազարական դրամ գանձել՝ վիրավոր զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով: Օրենքն ուժի մեջ է մտելու 2017 թ․ հունվարի 1֊ից:

Նախագիծն ընդունվեց ձայների՝ 84 կողմ, 4 դեմ և մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեմ էին «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Ձեռնպահ քվեարկեց Էդմոն Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG