Մատչելիության հղումներ

Նեթանյահուն և Նազարբաևը Աստանայում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր


Բենյամին Նեթանյահուի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը Աստանայում, 14-ը դեկտեմբերի, 2016թ.
Բենյամին Նեթանյահուի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը Աստանայում, 14-ը դեկտեմբերի, 2016թ.

Ավարտելով իր պաշտոնական այցը Բաքու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ մեկնել է Ղազախստան։

Աստանայում Նեթանյահուն հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները, մասնավորապես՝ տնտեսական, բժշկական և առևտրի ոլորտներում, ինչպես նաև երկկողմ ներդրումների, ահաբեկչության դեմ պայքարի հարցեր:

Կողմերը նաև պայմանագրեր են ստորագրել վիզայի ազատականացման, ավիացիոն հաղորդակցության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG