Մատչելիության հղումներ

Հասան Ռոհանին շնորհավորել է Բաշար ալ-Ասադին


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ։ Նա շնորհավորել է Ասադին Հալեպում զինյալների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ դա Իրանի համար հաղթանակ է Միացյալ Նահանգների նկատմամբ:

«Հալեպի հաղթանակը Սիրիայի ժողովրդի հաղթանակն էր ահաբեկիչների և նրանց սատարողների դեմ», - ասել է Ռոհանին՝ ընդգծելով, որ Իրանը շարունակելու է աջակցել Ասադին ընդդիմադիրների դեմ պայքարում:

Նկատենք, որ ՄԱԿ-ի պաշտոնյան հայտարարել է, որ Ասադն ու իր աջակիցները Հալեպը հետ վերադարձնելու դաժան պայքարի ընթացքում հավանաբար «ռազմական հանցագործություններ են կատարել՝ սպանելով հարյուրավոր խաղաղ բնակիչների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG