Մատչելիության հղումներ

Ամերիկյան Google կորպորացիան հասնում է Կուբա. կղզու բնակիչներին արագ ինտերնետով ապահովելու նպատակով Google-ը Կուբայի պետական «Էթեսկա» ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել: Հավանայի բնակիչները երկար սպասված այս իրադարձությունը ուրախությամբ են ընդունել:

Կղզու բնակիչների համար ներկայիս ոչ որակյալ համարվող ինտերնետի արժեքը բավական բարձր է և հասանելի է սահմանափակ քանակությամբ հանրային վայրերում:

Կուբացիներին որակյալ կապով ապահովելը Հավանայի հետ հարաբերությունների բարելավման՝ Բարաք Օբամայի ծրագրի գլխավոր կետերից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG