Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ. Հալեպում ռազմական գործողություններն ավարտվեցին


Վիտալի Չուրկին, արխիվ
Վիտալի Չուրկին, արխիվ

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Հալեպի արևելյան շրջաններում ռազմական գործողությունները ավարտվել են, կառավարությունը վերականգնել է իր վերահսկողությունը զինյալների կողմից գրավված վերջին թաղամասերում։

Երեքշաբթի օրը Չուրկինն ասել էր, որ Հալեպում հակամարտող կողմերը հրադադարի մասին համաձայնության են հասել, ինչը թույլ կտա զինված ընդդիմությանը լքել քաղաքը։ Զինյալները նույնպես հաստատել են այս փաստը։ Հալեպից ստացվող տեղեկությունների համաձայն, վերջին ժամերին քաղաքում ռմբակոծություններ ու մարտեր չեն եղել։

Կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու մասին լուրերը շրջանառության մեջ դրվեցին նախօրեին՝ կառավարական ուժերի կողմից սպանությունների մասին ՄԱԿ-ի պնդումների ֆոնին։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերատեսչությունը հայտարարել էր, որ հավաստի տեղեկություններ ունի 82 քաղաքացիական անձի սպանության մասին։ Հայտարարության մեջ մտավախություն կար, որ հնարավոր է զոհվածների թիվն ավելին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG