Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են սիրիական խնդիրը


Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները, արխիվ

Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները, արխիվ

Գերմանական կողմի նախաձեռնությամբ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ Հալեպում տիրող իրավիճակն ու կառավարական ուժերի վերահսկողության տակ անցած քաղաքի արևելյան շրջանների խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդիրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG