Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Հայաստանի տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի անցակետը փակ է


Հայաստանի ճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 08.30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա -Գյումրի և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Գյումրի-Թալին, Գյումրի -Արագածավան ավտոճանապարհները:

Ըստ հաղորդագրության, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Կոտայքի մարզի Աբովյան, եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG