Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Երիցյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Արմեն Երիցյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայրենի պետականության ամրապնդմանը: Երկար տարիներ անբասիր աշխատանքով իր նպաստը բերեց Հայաստանի ոստիկանության համակարգի զարգացմանը: Գնահատելի են նրա ջանքերը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիմնովին վերակառուցման, արդիականացման և կայացման գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում պետական գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,- ինչպես ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG