Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Շիրակի մարզում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին (Ծիլքար գյուղի մոտ)` վրաբեր ձյուն:

Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին, Մելիք-Արագած, Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG