Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն կոչ է անում ՄԱԿ-ին` օգտագործել բոլոր հնարավորությունները Հալեպում իրավիճակը պարզելու համար:

«Ես կոչ եմ անում ՄԱԿ-ին՝ անհապաղ օգտագործել ունեցած բոլոր մեխանիզմները Հալեպում տեղի ունեցածի մասին ճշմարտությունը պարզելու համար։ Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որպեսզի այդ հանցագործությունները անպատիժ մնան», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Այսօր ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուփերտ Քոլվիլլը հայտարարել է, որ ՄԱԿ-ը տեղեկություններ է ստացել Հալեպում մարտական գործողությունների ընթացքում սպանված տասնյակ քաղաքացիական անձանց մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG