Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին հայտարարում է ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին


Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է 2018 թվականին երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։

«Ես ինձ հաշիվ եմ տալիս այն բանում, թե որքան բարդ է լինելու գործող իշխանություններին հակադրվելը՝ իր կեղծարարություններին և քարոզչական մեքենային։ Ես շատ լավ հասկանում եմ, որ նույնիսկ թեկնածու դառնալն ինձ համար հեշտ չի լինելու», - Նավալանիի հայտարարության տեքստն է մեջբերել РБК-ն։

Մասնագիտությամբ փաստաբան 40-ամյա Նավալնին հանդիսանում է 2013 թվականին հիմնադրված Ռուսաստանի առաջադիմական կուսակցության ղեկավարը։

2013 թվականին նա իր թեկնածությունն առաջադրել էր Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում՝ պարտվելով իշխանությունների թեկնածու Սերգեյ Սոբյանինին։

Նավալնին ակտիվորեն զբաղվում է նաև հակակոռուպցիոն գործունեությամբ: Վերջին տարիներին նա իր հիմնադրած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի հետ բացահայտել է Ռուսաստանի իշխող վարչակազմի՝ մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա մերձավոր շրջապատին պատկանող բիզնեսները։

«Ես չեմ վախենում իրերն իրենց անուններով կոչել, բացահայտել ոչ միայն համակարգն, այլև կոնկրետ մարդկանց», - նաև հայտարարել է Նավալնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG