Մատչելիության հղումներ

Քաղաքապետարան. Դեկտեմբերի 15-ից դադարեցվելու է համար 69 երթուղու աշխատանքը


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ից դադարեցվելու է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 69 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։

«Միկրոավտոբուսային հ.69 երթուղու ուղևորները կարող են օգտվել երթուղու ուղեգիծն ամբողջությամբ կրկնող ավտոբուսային հ.հ.8, 26, 53, 63 երթուղիների ծառայությունից», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG