Մատչելիության հղումներ

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը միասին կարող են աշխարհը նոր ուղով տանել. Գորբաչով


ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչով, արխիվ
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչով, արխիվ

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի կարծիքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները պետք է բանակցային սեղանի շուրջ նստեն և համաձայնության հասնեն՝ աշխարհն այլ ուղով տանելու համար։

«Աշխարհին պետք է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համագործակցեն։ Միասին նրանք կարող են աշխարհը նոր ուղով տանել», - հայտարարել է Գորբաչովը, Associated Press-ին տված հարցազրույցում։

ԽՍՀՄ նախկին նախագահն ասել է, թե վստահ էր, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կհաղթեր Հիլարի Քլինթոնը, դրա համար էլ Թրամփի հաղթանակը անսպասելի էր որակել։ «Նա քաղաքական փորձ շատ քիչ ունի, բայց հնարավոր է, որ դա լավ է», -մեկնաբանել է 85-ամյա Գորբաչովը։

Նա նաև գովեստով է խոսել ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի մասին, միևնույն ժամանակ ափսոսանք հայտնել Ռուսաստանի հանդեպ նրա սխալ քաղաքականության վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG