Մատչելիության հղումներ

Թրամփն այսօր կհայտարարի ԱՄՆ նոր պետքարտուղարի անունը


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

Այսօր Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի, թե ով է զբաղեցնելու երկրի պետքարտուղարի պաշտոնը:

Երեկ երեկոյան Թվիթերի իր էջում Թրամփը գրել է, թե «երկրի թիվ մեկ դիվանագետի ընտրությունը շաբաթներ է տևել»:

Թեկնածուների ցուցակը գլխավորում է Exxon Mobil ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնը, ով վերջին շաբաթվա ընթացքում երկու անգամ արդեն հանդիպել է Թրամփի հետ:

Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ընդգծել էր, որ Թիլերսոնը խորը կապեր ունի Մոսկվայի հետ, ավելին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացել է Բարեկամության շքանշանի։

Պետքարտուղարի այլ թեկնածուների թվում են Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Պեթրեուսը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Բոլթոնը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը, Մասաչուսեթսի նահանգապետ Միթ Ռոմնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG