Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարել է կանխել առևտրային շուկայում ապրանքների գների «արհեստական բարձրացումը»


Կարեն Կարապետյան, արխիվ
Կարեն Կարապետյան, արխիվ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկել է առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման հարցում:

«Մեր առաջարկությունը հետևյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք: Միջամտում եք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար»,- ըստ կառավարության կայքէջի, ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին էլ հանձնարարել է «հաշվի առնելով ամանորյա տոները՝ տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը»:

«Պարոն Հարությունյան, ինձ թվում է՝ շատ լավ հնարավորություն է արտակարգ ռեժիմ սահմանելու, հոսքը շատ է լինելու, որպեսզի մենք հասկանանք՝ մեր նեղ տեղերը որտեղ են, ինչպես անենք, որպեսզի մաքսիմալ կոմֆորտային պայմաններ ստեղծենք ներկրողների համար: Կան դրական արձագանքներ, որ, օրինակ, 5 օրվա մեջ ձևակերպել են 25 օրվա փոխարեն: Ես չգիտեմ՝ 5 օրը լա՞վ է, թե՞ ոչ, բայց մեկ անգամ էլ այդ ժամանակացույցերը նայենք»,- դիմելով ՊԵԿ նախագահին, ասել է գործադիրի ղեկավարը:

Շաբաթ-կիրակի և տոնական օրերին բանկերի աշխատանքն ապահովելու առաջարկությամբ էլ վարչապետը դիմել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG