Մատչելիության հղումներ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստորագրել են 2 մլն. եվրո դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որով կպայմանավորվի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։

Հայկական բարեգործական ընդհանուր միության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանում քաղաքացիական հասարակության հետ ավելի սերտ ներգրավման նպատակով ՀԲԸՄ-ն ակտիվորեն որդեգրում է նոր ռազմավարական ուղղություն, և սույն դրամաշնորհի միջոցով կարվեն այս ուղղությամբ առաջին քայլերը։

«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը իրականացվելու է ՀԲԸՄ-Հայաստանի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ։ Ծրագիրը միտված է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դրանց համագործակցային հնարավորությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու սփյուռքի և տեղական ՔՀԿ-ների փորձագետների միջև կապերի ստեղծմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, ապահովելով Հայաստանի քաղաքացիական հասարակության առօրյա կյանքում սփյուռքի ավելի մեծ ներգրավման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG